Փաշինյանի եղբորը վրաերթի ենթարկելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ խոսնակ

Քրգործը հարուցվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորը՝ Արմեն Փաշինյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) հատկանիշներով։
Դեպքը տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը հայտնել էր` այսօր վրաերթի է ենթարկվել Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը։
Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վարչապետի եղբորը կոտրվածքներով տեղափոխել են հիվանդանոց: