Իրանում ուսանողական միկրոավտոբուս է շրջվել. վարորդը մահացել է, 15 տուժած կա

Շտապօգնության ավտոմեքենա
Սպահանի նահանգապետի վարչակազմի ճգնաժամերի կառավարման ղեկավարի խոսքով` 11 հոգու հիվանդանոց են տեղափոխել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Իրանի Խոմեյնիշահր քաղաքում շրջվել է Ազադ համալսարանի ուսանողական միկրոավտոբուսը։ Տեղեկությունը հայտնել է Սպահանի նահանգապետի վարչակազմի ճգնաժամային կառավարման ղեկավար Մանսուր Շիշեֆորուշը։
«Ուսանողական միկրոավտոբուսի վթարի հետևանքով, որը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան օղակաձև ավտոճանապարհին, մեկ մարդ`վարորդը, մահացել է, 15-ը` վնասվածքներ ստացել... 11 մարդու տեղափոխել են Խոմեյնիշահրի հիվանդանոցներ»,– Շիշեֆորուշի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը:
Իրանցի պաշտոնյան հավելել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառները պարզվում են:
Առնվազն 300 մարդ է զոհվել Իրանում անկարգությունների հետևանքով. ԻՀՊԿ–ի գեներալ