«Էյֆորիան վնասակար կլինի». Վինոկուրովը՝ 2022 թվականին Հայաստանի տնտեսության աճի մասին

Հայաստանի տնտեսությունը «դրական շոկ» ապրեց, սակայն հաջորդ տարի, ըստ ԵԱԶԲ գլխավոր տնտեսագետի, սպասվում է տնտեսական աճի կտրուկ դանդաղում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովը «Մակրոտնտեսական կանխատեսում 2023» առցանց շնորհանդեսի ժամանակ կոչ է արել խուսափել այն էյֆորիայից, որն առաջացել է 2022 թվականին Հայաստանում տնտեսական աճի պատճառով։
«Կցանկանայի զգուշացնել այս տարվա տնտեսական աճի խելահեղ տեմպերի հետ կապված էյֆորիայի մասին: Մակրոտնտեսագետների լեզվով սա կոչվում է «դրական շոկ»: Դրական, բայց, այնուամենայնիվ, շոկ», - ասաց Վինոկուրովը:
Նրա գնահատականներով՝ այս տարի Հայաստան եկած միգրանտների ընդհանուր թվի մոտ 25-30%-ը կմնա հանրապետությունում։ Մնացած քաղաքացիները կա՛մ կվերադառնան հայրենիք, կա՛մ կգնան այլ երկրներ՝ Հայաստանն օգտագործելով որպես տարանցիկ երկիր։
Հայաստանում դոլարը զգալիորեն կթանկանա 2023 թվականին. ԵԱԶԲ զեկույցը
Նրա խոսքով` այս տարի ժամանած միգրանտները խթանել են գնաճը, դրական լիցք հաղորդել անշարժ գույքի շուկային, առևտրին և սպասարկման ոլորտին։
«Դժվար թե հնարավոր լինի նման իրավիճակ կանխատեսել հաջորդ տարվա համար։ Ընդհակառակը`սահմանված բարձր կետից ավելի դժվար կլինի աճել։ Եվմեր կանխատեսումը 2023 թվականին ՀՆԱ-ի 4,2% աճի մասով, հիմնված է հենց դրա վրա։ Էյֆորիան մակրոտնտեսության մեջ կարող է նույնիսկ վնասակար լինել»,- ասել է Վինոկուրովը։
Նշենք, որ ԵԱԶԲ-ի գնահատականներով՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2022 թվականին, ըստ նախնական գնահատականների, կկազմի 12,5%։