Մյուս կողմից Կիևի ռեժիմը Բախմուտը (նացիստների կողմից 2014 թվականին վերանվանվել է Արտյոմովսկ) համարում է «Ուկրաինայի համար գլխավոր ճակատամարտի էպիկենտրոնը», այսինքն` համառում է Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ընթացքի, նպատակների և ներուժի վերաբերյալ իր սխալ պատկերացումներում։ Արևմուտքում առավել սթափ գնահատականներ են ի հայտ եկել։
ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը նոյեմբերի 28-ին հայտարարել է «անմիջապես Արտյոմովսկի մերձակայքում» ռուսական զորքերի հաջող առաջխաղացման մասին և նշել, որ «օպերատիվ շրջափակման իրավիճակը բավականին մոտ է»: Ուկրաինացի ազգայնականների «Այդար»* գումարտակը փորձել է հակագրոհ իրականացնել, սակայն մեծ կորուստներով նահանջել է ելման դիրքեր։ Ոչնչացվել է 80 ազգայնական, մեկ տանկ, երեք մարտական զրահապատ մեքենա, երկու պիկապ:
Նախորդ մեկ օրվա ընթացքում ռուսական զորքերը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հետ համատեղ երեք արվարձանային գյուղ են ազատագրել` Օզարյանովկան, Զելենոպոլյեն և Անդրեևկան: Այս դիրքերը թույլ են տալիս զարգացնել հաջողությունը` ընդգրկելով Արտյոմովսկը հարավից և կրակային վերահսկողություն սահմանելով Կոնստանտինովկա-Արտյոմովսկ ճանապարհի վրա (ուկրաինական զորքերի խմբավորման մատակարարումների հիմնական երթուղին)։
Վատ եղանակն ու անանցանելիությունը թույլ չեն տալիս զրահատեխնիկան լիարժեք ներգրավել գրոհներում, և ռուսական զորքերի հիմնական հարվածային ուժը դառնում է հրետանին, որը, համագործակցելով «Օրլան-10» անօդաչու հետախուզական համալիրների հետ, շուրջօրյա ռեժիմով հողին է հավասարեցնում ուկրաինական զորքերի դիրքերը Արտյոմովսկի մատույցներում։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան երեկ ՆԱՏՕ-ին խնդրել է շտապ ավելացնել Ուկրաինայի զինված ուժերի համար զենքի արտադրությունը, որը պետք է «գործի դրվի վաղվա մարտերում» ։
Հատուկ գործողության ձմեռային առաջնահերթությունները
ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարները Բուխարեստում հայտարարել են, որ Ուկրաինային դաշինքի կազմ չեն ընդունի։ Արևմուտքը միանշանակ հոգնել է ուկրաինական հակամարտությունից:
ԱՄՆ-ն Ուկրաինա է ուղարկել 200 գեներատոր և գնդացիրներ ԱԹՍ-ների դեմ։ Սլովակիան խորհրդային ժառանգությունից Ուկրաինայի ԶՈւ-ին է փոխանցել 30 ԲՄՊ-1 հետևակի մարտական մեքենա ։ Ավելի վաղ «ուկրաինական ՀՕՊ-ի ամրապնդման համար» իրենց զինանոցային մետաղաջարդոնը հանձնել էին Բրիտանիան և Ֆրանսիան։
Եթե ՆԱՏՕ-ի երկրները սկսեն ավելացնել ռազմական արտադրությունը, ՌԴ-ն ադեկվատ կերպով «կփոխի ռեգիստրը» ռազմական հատուկ գործողության գոտում։ Այնուամենայնիվ, հատուկ գործողության արդյունքները կախված են ոչ այնքան դաշինքի ռազմարդյունաբերական համալիրից, որքան Ռուսաստանի քաղաքական կամքից և գերազանցող ռազմական ներուժից, անսահման ռեսուրսներից։
Ուկրաինայի ապառազմականացման և դենացիֆիկացիայի նպատակները ոչ ոք չի չեղարկել, և պատահական չէր «Վագներ» ռազմական մասնավոր ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի երեկվա հայտարարությունը. «Մեր խնդիրը ոչ թե բուն Բախմուտն է, այլ ուկրաինական բանակի ոչնչացումն ու նրա մարտական ներուժի նվազեցումը, ինչը չափազանց դրական է անդրադառնում նաև մյուս ուղղությունների վրա, այդ պատճառով էլ օպերացիան անվանեցին «Բախմուտի մսաղաց»։
Էներգետիկ օբյեկտներին հասցված ռուսական հարվածներից հետո Ուկրաինայում հզորության դեֆիցիտը կազմում է 30 տոկոս, և առջևում ավելի մեծ խնդիրներ են։ Տրանսպորտային հանգույցների ոչնչացումը ռազմական հատուկ գործողության նոր առաջնահերթությունն է դառնում. առաջնագծում Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները չպետք է ստանան լրացուցիչ ուժ, ծանր սպառազինություն և զինամթերք ստանան։
Փոցխերի վրա պարելով
Bloomberg գործակալության տեղեկություններով` Վաշինգտոնը չի ցանկանում տարիներ շարունակ վճարել Կիևի ռեժիմի համար զենքի համար և հակված է Մոսկվայի հետ խաղաղ բանակցությունների։
Ամերիկյան The American Conservative ամսագիրը նշում է, որ Սպիտակ տան և Պենտագոնի ղեկավարները չեն վերլուծել Ռուսաստանի ազգային հզորությունն ու ռազմավարական շահերը, Ուկրաինան դարձել է պատերազմից ավերված Վիետնամի, Իրաքի, Աֆղանստանի նմանակը։ The American Conservative-ը նշում է, որ Ռուսաստանը կուժեղանա, և Ռուսաստանի թարմացված զինված ուժերը Ուկրաինայի պատերազմից դուրս կգան 1000 կիլոմետրանոց ճակատների մասշտաբով ռազմավարական գործողությունների պատրաստ։
Իսկ Կիևի ռեժիմի հույսերը` «Կրեմլում ներքին պառակտման», մայդանի, փլուզման և «նոր իշխանության» վերաբերյալ, իշխանություն, որը կստորագրի Ռուսաստանի կապիտուլյացիան Արևմուտքի առջև, ակնհայտ հիմարություն են։
· «Այդար»` ուկրաինացի ազգայնականների ծայրահեղական կազմակերպություն, արգելված է ՌԴ-ում։
Հետևեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram–յան ալիքին։