44-օրյա պատերազմում վիրավորվածների բուժման համար ԱՆ-ն 1 մլրդ 300 մլն դրամ է հատկացրել

2023-ին 9 վերականգնողական կենտրոնում զինծառայողները պետական աջակցությամբ կշարունակեն վերականգնողական բուժումը։
Sputnik
ՀՀ առողջապահության նախարարությունը 2021- 2022 թթ. 1 միլիարդ 300 միլիոն դրամ է հատկացրել 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինծառայողների վերականգնողական բուժման համար։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչությունը։
Երևանում և տարբեր մարզերում գործող վերականգնողական կենտրոններում պետպատվերի շրջանակում 4000 դեպքով մատուցվել է վերականգնողական ծառայություն։
«Առանձնացվել են մի քանի խմբեր` գլխուղեղի, ողնաշարի վնասվածք ունեցող զինվորների համար, օրինակ, սահմանվել է տարեկան վերականգնողական բուժման առավելագույն տևողություն»,–ասում է ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության պետ Ահարոն Բարսեղյանը։
Նշվում է, որ վերականգնողական ծառայությունը միայն բուժական գործընթացի իրականացումը չէ. այնտեղ շահառուների հետ բազմամասնագիտական թիմեր են աշխատում։
Հոգին էլ բուժման կարիք ունի. Արեենցը պատմում է Հերոսների վերականգնողական քաղաքի մասին
Ի դեպ, 2023-ին 9 վերականգնողական կենտրոնում զինծառայողները պետական աջակցությամբ կշարունակեն վերականգնողական բուժումը։
Պրոթեզները խոչընդոտ չեն. Զինվորի տան տղաները Սպիվակովի հետ քոչարի են պարել. տեսանյութ