Տարբերությունը ռազմական ներուժի մեջ է. օգնությունը Կիևին փակուղի է մտել

Ռուս զինծառայողներ. Արխիվային լուսանկար
Ուկրաինական ճգնաժամը բացահայտեց Արևմուտքի անպատրաստ լինելը, այսինքն` Պենտագոնի և ՆԱՏՕ-ի տեխնոլոգիական անպատրաստությունը Ռուսաստանի հետ ուղիղ զինված հակամարտությանը։
Sputnik

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Դաշինքի ռազմական օգնությունը Կիևի ռեժիմին փակուղի է մտել արևմտյան զինանոցների և սովորական սպառազինությունների ու զինամթերքի արտադրության հնարավորությունների սահմանափակ լինելու պատճառով։ Հատուկ ռազմական գործողության ինը ամիսները ակնհայտ դարձրին ԱՄՆ-ում և ԵՄ-ում լայն ռազմական տեխնիկայի և արտադրական-տեխնոլոգիական հոսքագծերի լայն սպեկտրի պակասորդը, ամենածայրահեղ իրավիճակը ստեղծվել է Ուկրաինայի ԶՈւ-ին ՆԱՏՕ-ի ստանդարտների հրետանու և ՀՕՊ համակարգերի մատակարարման հարցում։
Ուկրաինայում Արևմուտքի պարտությունը կանխորոշված է մարտական ներուժների տարբերությամբ. Ռուսաստանը նրանցից ոչ մեկի ատամի բանը չէ։ Ուկրաինայի հակամարտության` արևմտյան ԶԼՄ-ների կողմից և Կիևի ռեժիմի «փերֆորմանսների» պատճառով աղավաղված պատկերը հեռու է մարտադաշտերի իրականությունից և դրա ընթացքի վրա չի ազդում։
Ռուսական զորքերը գրոհում են 1000 կիլոմետրանոց մարտական շփման գծի մի քանի ուղղություններով։ Ուկրաինայի զինված ուժերի և ՆԱՏՕ-ի վարձկանների հսկայական կորուստները չեն կարող անտեսել ոչ Արևմտյան Եվրոպայում, ոչ Հյուսիսային Ամերիկայում։ Ռազմական փորձագետ, ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մաքգրեգորը Ուկրաինայի զինված ուժերի կորուստները գնահատել է 100 հազար սպանված և մի քանի հարյուր հազար վիրավոր։
Այս ֆոնին Զապորոժիեի և Խարկովի ուղղություններով ուկրաինական զորքերի «ամանորյա» հակահարձակման մասին Կիևի հայտարարությունները անմտություն են։

Ռուսաստանի ռազմավարական հարվածները

Արևմուտքում հասկանում են, որ ռազմական գործողությունների ուկրաինական թատերաբեմում ռազմավարական նախաձեռնությունը Ռուսաստանինն է, որը բարձր ճշգրտության հեռահար թևավոր հրթիռներով հետևողականորեն ոչնչացնում է Կիևի ռեժիմի ռազմական կառավարման համակարգը և դրա հետ կապված էներգետիկ և լոգիստիկ օբյեկտները։
Ուկրաինայի իշխանությունները ամեն օր քաղաքացիներին նախազգուշացնում են հրթիռային հարվածների նոր ալիքի և անհայտ ուղղությամբ միլիոնավոր քաղաքացիների հավանական տարհանման մասին։ Անկախ Արևմուտքի վարկածներից` Ռուսաստանի բարձր ճշգրտության զենքը ոչ մի պարագայում չի վերջանա։
ՆԱՏՕ–ական «փակ երկինքը» Ուկրաինային չի օգնի
Դաշինքի ստրատեգներն Ուկրաինային լիակատար բլեքաութ են կանխատեսում, այսինքն` Ուկրաինայի զինված ուժերի կրիտիկական էներգետիկ ենթակառուցվածքի ոչնչացում առանց օպերատիվ վերականգնման հնարավորության։ Ուկրաինայում «հզոր ՀՕՊ» ստեղծելու ՆԱՏՕ-ի բոլոր փորձերը իրականության հետ բախմանը չեն դիմանում։
Պետք չէ պատրանքներ ունենալ Ուկրաինայի «փակ երկնքի» վերաբերյալ։ Արևմտյան ՀՕՊ համալիրները քանակապես և որակապես (տեխնոլոգիապես) թույլ չեն տալիս դաշինքի երկրների կարևոր օբյեկտները հուսալի կերպով պաշտպանել թևավոր հրթիռներից։
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն փորձում են վերազինել Կիևի ռեժիմը և համալրել իրենց զինանոցները։ Այնքան էլ լավ չի ստացվում. Արևմուտքում վերջանում են Կիևի ռեժիմի համար նախատեսված սպառազինությունն ու զինամթերքը, իսկ մատակարարվածն արագ շարքից դուրս է գալիս։ ՆԱՏՕ-ում Լեհաստանի դեսպան Տոմաշ Շատկովսկին հայտնել Է Ուկրաինայի պատճառով շատ երկրների ռազմական պահեստների ամայացման մասին, ու դա այն դեպքում, որ Ուկրաինայի զինված ուժերի հաջողություններն ու մարտական ներուժը ակնհայտ չեն։
Ռազմական դրություն. ի՞նչ է փոխվում Ռուսաստանի և ԱՊՀ-ի համար
Ռուսաստանի դեմ պայքարում Արևմուտքի մշտական ռազմական աջակցության հանդեպ Ուկրաինայի հույսերը ամուր հիմք չունեն։ Կիևն արդեն խաղացել է ԵՄ-ի և ՌԴ-ի տնտեսական կապերը քայքայողի իր դերը` հօգուտ Վաշինգտոնի։
Եվրամիության խղճուկ փոխակերպումն ամերիկյան խամաճիկի ավարտված է։ Պենտագոնի հորիզոնում նոր ռազմական հակամարտությունն է Թայվանում և հերոսական տարհանումը Կիևից։

Վատթարագույնն առջևում է

Բրիտանացի պատմաբան Օռլանդո Ֆիջեսը կանխատեսում է արել գերմանական Die Welt թերթի համար. «Ուկրաինայում մարտական գործողությունները շատ երկար կտևեն և կավարտվեն Ռուսաստանի հաղթանակով»։ Կրեմլը բավականաչափ վճռականություն, ֆինանսական միջոցներ և դաշնակիցներ ունի, որպեսզի շարունակի այնքան, որքան անհրաժեշտ է»:
Բրիտանական Guardian թերթը հայտնում է, որ Եվրոպային «հսկայական հումանիտար և միգրացիոն ճգնաժամ» է մոտենում, և Ուկրաինան կարող է զրկվել ԱՄՆ-ի և ԵՄ-ի աջակցությունից: Մավրն իր գործն արեց:
Հետևեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram-ալիքին` https://t.me/AKhrolenko