«Ակացիա» ինքնագնաց հրետանային կայանքի անձնակազմը ոչնչացրել է ուկրաինացի զինվորականների դիտակետը Զապորոժիեի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հետախուզության ստորաբաժանումները հակառակորդի դիտակետ են հայտնաբերել։ Հետախուզությունը հաստատել է թիրախի ոչնչացումը», – հայտնել է հրետանային ստորաբաժանման հրամանատարը։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 277-րդ օրը։