ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Աշխարհահռչակ ջութակահար, դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը համերգի ժամանակ քոչարի է պարել «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաների հետ։ Կենտրոնը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել։
«Պատմական պահ էր. Զինվորի տան տղաները Վլադիմիր Սպիվակովի հետ քոչարի են պարում: Պրոթեզները խոչընդոտ չեն նրանց համար»,–գրված է տեսանյութին կից։
Ի դեպ` Վլադիմիր Սպիվակովի համերգով մեկնարկում է Զինվորի տան նոր՝ «Armenia 301» նախագիծը, որի խորհուրդը միասնականությունն է և համայն հայության համախմբումը մեկ գաղափարի շուրջ։
Նոյեմբերի 27-ին կայացած համերգը բարեգործական էր` տոմսերի վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի վերականգնողական կենտրոնին։