ՀՀ-ում շուրջ 3 հազար հնդիկ ուսանող կա. Հնդկաստանը համոզված է, որ այդ թիվը կարող է մեծանալ

«Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» միջազգային համաժողով
Երկկողմ հարաբերությունները վերջին շրջանում ակտիվորեն զարգանում են, սակայն ներուժը լիովին իրացված չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Հնդկաստանից մոտ 3 հազար ուսանող է սովորում Հայաստանում։ Տեղեկությունը հայտնեց Հնդկաստանի ԱԳՆ-ի եվրասիական ուղղության քարտուղար Չարանջիտ Սինգհը «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» միջազգային համաժողովի ժամանակ։ Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից և նվիրված է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։
«Այդ թիվը փոքր է, բայց մենք ավելացնելու մեծ ներուժ ունենք», - ասաց նա։
Հնդկաստանը Հայաստանին հաուբիցներ կմատակարարի. ԶԼՄ–ները հայտնել են պայմանագրի արժեքը
Սինգհի խոսքով՝ երկկողմ հարաբերությունները վերջին շրջանում ակտիվորեն զարգանում են, դրանց նոր խթան տվեց երկրի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանքարի հայաստանյան այցը։ Նա կարևորեց տարբեր ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու և Հնդկաստանից Հայաստան ներդրումներ ներգրավելուհամատեղ ջանքերը:
Հնդկաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը նշեց, որ իր երկիրն արագ զարգանում է, բացի այդ, ստանձնում է ՇՀԿ-ի և G20-ի նախագահությունը, ինչը նոր հնարավորություններ է բացում, որոնցից կարող են օգտվել Հնդկաստանի բարեկամ երկրներն ու գործընկերները։
Ինչ վերաբերում է բուն միջոցառմանը, ապա նա ընդգծեց, որ համաժողովը թույլ կտա զարգացնել երկկողմ հարաբերությունները, որոնք դարավորպատմություն ունեն:
Շուտով կտեսնենք արդյունքները․ Սաֆարյանը՝ Հնդկաստանի հետ համագործակցության մասին