Մոտ 20 ջայլամ փախել է կանադական ոստիկանությունից

Բոլոր թռչուններին չի հաջողվել բռնել, սակայն նրանց մի մասին հնարավոր է եղել վերադարձնել տիրոջը։
Sputnik
Կանադայում մոտ 20 ջայլամ դուրս է եկել վանդակից և փախել ոստիկանությունից։ Միջադեպը տեղի է ունեցել Տաբեր բնակավայրում` երկրի հարավ–արևմուտքում։
ABC News–ը հրապարակել է ուժայինների` թռչուններից մեկի պարանոցից բռնելու անջահող փորձի տեսանյութը։
Ինչպես գրում են ԶԼՄ–ները, ջայլամին հենց այդ մեթոդով է պետք բռնել, որպեսզի չկարողանա կտցահարել։
Կանադայի ոստիկանությունում հայտնել են, որ ի վերջո բոլոր թռչուններին չի հաջողվել բռնել, սակայն նրանց մի մասին հնարավոր է եղել վերադարձնել տիրոջը։