Հայաստանի շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվում. եղանակի տեսություն

Ձնապատ լեռներ
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Երևանում և առանձին շրջաններում նաև մառախուղ կլինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Այսօր մինչև կեսօր Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Առանձին շրջաններում նաև մառախուղ կլինի: Նոյեմբերի 28-ին և 29-ին տեղումներ չեն գրանցվի:
Երևանում այսօր մինչև կեսօր անձրև կգա, չի բացառվում նաև մառախուղի հավանականությունը։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 10-12, գիշերը` 0-2 աստիճան տաքություն։
Եղանակը Հայաստանում
Նոյեմբերի 27-ին Երևանի Մաշտոցի պողոտայի մի հատվածը 9 ժամ փակ կլինի