Գառնիի փողոցներում արջուկ է նկատվել. նա ազատ զբոսնում է գյուղում

Sputnik
ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղում գորշ արջ է նկատվել։ Տեսանյութը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է մարզպետ Ահարոն Սահակյանը։
Այդ հատվածում, որտեղ նկատվել է արջուկը, մարդիկ չկան և հավանաբար այդ պատճառով կենդանին ազատ պտտվում է փողոցներում։
Տեսանյութի վերջում երևում է, թե ինչպես է կենդանին իջնում դեպի ծառաշատ հատված ու անհետանում տեսադաշտից։