Ուկրաինացի ժողովուրդը կազատագրվի նեոնացիստական կառավարիչներից. Լավրով

Սերգեյ Լավրով
ՌԴ արտգործնախարարը խոսել է ուկրաինական իրադրության և արտաքին ուժերի ազդեցության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայի ժողովուրդը կազատագրվի նեոնացիստական կառավարիչներից, նրանք արժանի են, որ խաղաղ ապրեն իրենց սլավոն եղբայրների կողքին։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքով ցուցադրված վավերագրական ֆիլմում։
Լավրովը հավելել է, որ Ուկրաինայում տեղի ունեցած փոփոխությունները, որոնք հանգեցրել են ստեղծված իրավիճակին, անխոս, չեն եղել առանց արտաքին ուժերի ազդեցության։
«Ոչ միայն նացիստներին փառաբանելու, այլև նացիզմը ներկայիս ուկրաինական իշխանության տեսության և պրակտիկայի վերածելու առումով»,- ասել է նա։
ՌԴ ԶՈւ–ն հետ է մղել Դոնեցկի ուղղությամբ ուկրաինական զորքերի հակագրոհը. ՌԴ ՊՆ
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 275-րդ օրը։