Ուելսի հավաքականի երկրպագուներից մեկը մահացել է Իրանի հետ խաղի ժամանակ

Երկրպագուներ
Չնայած ցուցաբերված բժշկական օգնությանը` տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի գավաթի առաջնությունում Ուելսի հավաքականի երկրպագուներից մեկը մահացել է Իրանի հավաքականի հետ խաղի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է «Daily Mail»–ը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ 62-ամյա երկրպագուն Կատար էր մեկնել որդու հետ։ Տղամարդ չի հասցրել տեսնել իր սիրած թիմի պարտությունը:
«Շատ ցավալի է լսել, որ մեր երկրպագուներից մեկն այստեղ մահացել է։ Մեր ցավակցություններն ենք հայտնում ընտանիքին, և մենք այստեղ ենք, որպեսզի ամեն կերպ աջակցենք նրանց», - ասել է Ուելսի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Նոել Մունին:
Ականատեսների խոսքով՝ շտապօգնությունը տարել է երկրպագուին, բայց բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։
Նշենք, որ երեկ Ուելսի հավաքականը մրցել է Իրանի հետ։ Իրանցիները 2:0 հաշվով հաղթել են՝ երկու գոլ խփելով երկրորդ խաղակեսում:
Մահացել է Բելառուսի արտգործնախարարը