ՌԴ առողջապահության նախարարը Երևանում մասնակցել է առողջապահական 7-րդ համաժողովին

ՌԴ առողջապահության նախարարը Երևանում մասնակցել է առողջապահական 7-րդ համաժողովին
Հայ-ռուսական առողջապահական 7-րդ համաժողովի ընթացքում քննարկվել են առողջապահության բնագավառում երկու երկրների համագործակցության ուղղությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի գլխավորած պատվիրակությունը Վ․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մասնակցել է հայ-ռուսական առողջապահական 7-րդ համաժողովին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ վերջին տարիներին կողմերը լուրջ հաջողություններ ունեն չարորակ նորագոյացությունների ախտորոշման և բուժման ոլորտում։
Բացի այդ, սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումներն ընդլայնվում եմ` ընդգրկելով ծառայությունների և շահառուների ավելի լայն շրջանակ:
«Ավանդույթ դարձած հայ-ռուսական համատեղ ֆորումի անցկացումն ամրապնդում է երկկողմ գործակցությունը մի շարք ուղղություններով, այդ թվում` ուռուցքաբանության և սրտաբանության ոլորտներում, որոնց զարգացմանն է նվիրված հայ-ռուսական այս ֆորումը»,–նշել է Ավանեսյանը։
ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն իր հերթին բարձր է գնահատել ֆորումի անցկացումը` կարևորելով հատկապես մատուցվող ծառայությունների հասանելիությունը, արդյունավետությունն ու ժամանակակից նոր տեխնոլոգիաների կիրառումն` ուղղված մարդկանց կյանքի որակի բարձրացմանը։
ՌԴ առողջապահության նախարարը Երևանում մասնակցել է առողջապահական 7-րդ համաժողովին
Ընդգծվում է, որ հայ-ռուսական առողջապահական 7-րդ համաժողովի ընթացքում քննարկվել են առողջապահության բնագավառում երկու երկրների համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ ներկայացվել են ուռուցքաբանության և սրտաբանության ոլորտները։
Հավելենք, որ ֆորումը 2014 թվականից հաջորդաբար անցկացվում է Հայաստանում և Ռուսաստանում։