Մեղրիի լեռնանցքում ձյուն է գալիս

Մեղրիի լեռնանցք
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Հայաստանում օդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ եղանակի տեսություն