Հայաստանում օդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ եղանակի տեսություն

Հանրապետության առանձին շրջաններում մառախուղ կլինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Այսօր և վաղը Հայաստանի շրջանների զգալի մասում մինչև կեսօր տեղումներ կգրանցվեն։ Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ»,– ասված է հաղորդագրության մեջ։
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:
Եղանակը Հայաստանում
Երևանում մինչև կեսօր անձրև կտեղա, հնարավոր է նաև մառախուղ: Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 10-12, գիշերը` 4-6 աստիճան տաքություն։