Ավտովթար Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում. 26–ամյա երիտասարդ է մահացել

Ոստիկանական ավտոմեքենա
Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 26–ամյա երիտասարդ է մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Ըստ հաղորդագրության` նոյեմբերի 25-ին` ժամը 20.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում բախվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենային:
«Ուղևորը՝ 26-ամյա Արթուր Տերտերյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կատարվում է նախաքննություն:
Սարսափելի վթար Գեղարքունիքում. փրկարարները 4 դի են դուրս բերել մեքենաներից