Զապորոժիեի ԱԷԿ-ում պաշտպանական գոտու վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի կարիք չկա․ Ուլյանով

Զապորոժիեի ատոմակայան
Ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանին հարակից տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Վիեննայում գործող միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը կարծում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի անհրաժեշտություն չկա, որը կամրապնդեր Զապորոժիեի ԱԷԿ-ում պաշտպանական գոտու ստեղծումը։ Նա իր տեսակետը հայտնել է ՌԻԱ Նովոստիին։
«Անձամբ ես դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում»,- ասել է նա։
Անցած շաբաթվա վերջին Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծություններից հետո ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ ակտիվացրել է կայանի ֆիզիկական ու միջուկային անվտանգության գոտու ստեղծման ջանքերը:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլն անհրաժեշտ է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու համար:
ԶԱԷԿ-ի գլխավոր տնօրենը խոստովանել է, որ կապեր ունի ուկրաինական հատուկ ծառայությունների հետ
Ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանին հարակից տարածքը։
Սեպտեմբերի սկզբին ատոմակայան էր մեկնել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ: «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարը և կայանի աշխատակիցները նրանց ցույց էին տվել կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից: ՄԱԳԱՏԷ-ի երկու աշխատակիցներ մշտական հիմունքներով մնացել են Զապորոժիեի ատոմակայանում։ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցի արդյունքում զեկույց է հրապարակվել, որում հաստատվել է ատոմակայանը գնդակոծությունների ենթարկելու փաստը: