Ողբերգական դեպք Երևանում․տղամարդն ընկել է նոր կառուցվող շենքի 5-րդ հարկից և տեղում մահացել

Շտապօգնության մեքենա
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզում հաշվառված 64-ամյա Հուսիկ Խաչատրյանն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Երևանի «Երազ» թաղամասում կառուցվող շենքից երեկ տղամարդ է ընկել ու տեղում մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության՝ ոստիկանության Արաբկիրի բաժինը մոտավորապես ժամը 17։30-ին շտապօգնության «Արաբկիրի» ենթակայանից ահազանգ է ստացել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի 2/4 հասցեում գտնվող նոր կառուցվող թաղամաս և նորակառույց շենքում դի հայտնաբերել։
Ոստիկաններն ու քնիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզում հաշվառված 64-ամյա Հուսիկ Խաչատրյանն է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը, ժամը 17։00-ի սահմաններում նշված հասցեում նորակառույց շենքի 5-րդ հարկում մաքրման աշխատանքներ կատարելիս նա ընկել է ջեռուցման հորանից և մահացել։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Այնթապում 32-ամյա տղամարդը շինաշխատանքներ կատարելիս հոսանքահարվել է ու տեղում մահացել