ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Նոր Մոսկվայի Լեսնոյե Օզերո գյուղի քոթեջներից մեկում առաջացած հրդեհի հետևանքով մահացել է ռեժիսոր և դերասան Ստանիսլավ Գովորուխինի այրին` Գալինա Գովորուխինան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը` վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունը։
ՌԴ ԱԻՆ քաղաքային վարչության մամուլի ծառայությունից գործակալությանը հայտնել են, որ գյուղի քոթեջային ավանում հրդեհ է բռնկվել առանձնատան ձեղնահարկում։ Այրվել է 100 քմ տարածք։ Հրդեհը մեկուսացվել, ապա մարվել է։
Գերատեսչությունում հաստատել են, որ հրդեհի հետևանքով մարդ է մահացել։
Գալինա Գովորուխինան 74 տարեկան էր։ Նա աշխատել է Օդեսայի կինոստուդիայում։