Լեռնային շրջաններում թաց ձյուն կտեղա. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 26-ին, 27-ին մինչև կեսօր, շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց` ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` նոյեմբերի 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան` 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը 26-27-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում այսօր երեկոյան ժամերին, 26-ին, 27-ին` մինչև կեսօր, սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ:
Նոյեմբերի 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայկական եռագույնը բարձրացվել է Ստրասբուրգի քաղաքապետարանի շենքի վրա