Դիլիջանում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները․ ԱԻՆ-ը տեսանյութ է հրապարակել

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողները։
Sputnik
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում վաղ առավոտյան վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։ Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, ժամը 05։40-ին վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է N զորամասի 15 զինծառայող։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ էր ստացել, որ Դիլիջան քաղաքի N զորամասի հրաձգարանին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին․ փրկարարների և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել էր հերթապահություն։