Ստեփանավանում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Ստեփանավանում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Լոռու մարզային կենտրոնի տեսուչներ կոպիտ խախտումներ են հայտնաբերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ստեփանավանում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պապյանին պատկանող մսամթերքի արտադրամասի գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Որոշման համար հիմք են ծառայել Լոռու մարզային կենտրոնի տեսուչների իրականացրած ստուգման արդյունքները, որոնք փաստել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ այդ կազմակերպությունում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Արտադրական շինությունը չի ունեցել մեխանիկական օդափոխության համակարգ, հատակը չի համապատասխանել պահանջվող նորմերին` պատրաստված է փայտից, ոչ մսային բաղադրամասերի նախապատրաստումը չի իրականացվել առանձին շինությունում, իսկ աշխատակիցը պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություններ չի անցել, չի ունեցել սանիտարական գրքույկ։
Խախտումների վերացման համար ժամկետ է սահմանվել:
Ստեփանավանում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել