ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն այսօր նոր ռեկորդ է սահմանել։ Նա դարձել է առաջին ֆուտբոլիստն աշխարհում, որը գոլ է խփել Ֆուտբոլի աշխարհի հինգ առաջնություններում:
37-ամյա ֆուտբոլիստը Կատարում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության Պոտուգալիա– Գանա խաղի ժամանակ դիպուկ 11 մետրոնց հարվածով գրավել է Գանայի հավաքականի դարպասնու բացել խաղի հաշիվը։
Նշենք, որ Ռոնալդուն գոլեր է խփել նաև 2006, 2010, 2014 և 2018 թվականների աշխարհի առաջնություններում:
Ի դեպ` Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Գանայի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Հանդիպումն ավարտվել է 3:2 հաշվով, հաղթել է Պորտուգալիան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ պորտուգալացին կրկնել է մեկ այլ ֆուտբոլային ռեկորդ։ Նա դարձել է աշխարհի 5-րդ ֆուտբոլիստը, որը մասնակցել է 5 աշխարհի առաջնության։