Ներհամայնքային երթուղիները սպասարկող ընկերությունները կընտրվեն նաև գնման ընթացակարգով

Գործող կարգավորումների համաձայն` երթուղիները սպասարկելու իրավունքը կազմակերպություններին տրամադրվում է միայն մրցույթով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Այսուհետ ներհամայնքային երթուղիները սպասարկող ընկերությունները կընտրվեն ոչ միայն մրցույթով, այլ նաև գնման ընթացակարգով։
Քաղաքային տրանսպորտը մինչև գարուն 90 տոկոսով նորացված կլինի. Երևանի քաղաքապետարան
ԱԺ–ն այսօր երկրորդ ընթերցմամբ` 60 կողմ , 0 դեմ, 29 ձեռնպահ հարաբերակցությամբ, ընդունեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի փաթեթը։
«Այս դեպքում գնման գործընթացի հաղթող կճանաչվի երթուղու, օրինակ` 1 կմ–ի սպասարկման համար ամենացածր արժեք ներկայացրած կազմակերպությունը` ի տարբերություն գործող կարգավորումներով սահմանված 1 ուղևորի տեղափոխման արժեքի»,– այսօր նախագծի քննարկման ժամանակ հայտարարել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։
Նշենք, որ ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների գործող կարգավորումների համաձայն`երթուղիները սպասարկելու իրավունքը կազմակերպություններին տրամադրվում է միայն մրցույթով։ Այդ ուղևորափոխադրումների գործընթացը կազմակերպելու համար համայնքների խոշորացման պայմաններում գործող կարգավորումները խիստ սահմանափակ են։
ՀՀ ՏԿԵն փոխնախարարը նշել էր, որ համայնքների կազմակերպած մրցույթները շատ դեպքերում չեն կայանում հայտերի բացակայության պատճառով, և համայնքները մնում են առանց տրանսպորտային սպասարկման։
Տրանսպորտի վերաբերյալ նոր կարգավորումից կտուժի համայնքը. Եղիազարյանը լուծում է առաջարկում
Ըստ նախագծի` ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումները գնման գործընթացի միջոցով կազմակերպելու դեպքում համայնքն օպերատորի հետ պայմանագիրը կկնքի 5-10 տարի ժամկետով` հաշվի առնելով տրանսպորտային միջոցների արտադրության տարեթիվն ու չափորոշիչները, իսկ ուղևորների վճարած փոխադրավարձն ամբողջությամբ կվճարվի համայնքային բյուջե։