Այնթապում 32-ամյա տղամարդը շինաշխատանքներ կատարելիս հոսանքահարվել է ու տեղում մահացել

Քաղաքացիները հրշեջների օգնությամբ նոր կառուցվող տան տանիքից իջեցրել են դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Այսօր Արարատի մարզում Այնթապ գյուղի տներից մեկում քաղաքացին հոսանքահարվել է և մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկում քաղաքացին հոսանքահարվել է և մահացել։ Դին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,–գրել է կայքը։
Քաղաքացիները հրշեջների օգնությամբ նշված փողոցի նոր կառուցվող տան տանիքից իջեցրել են դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Դեպի առթիվ նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ըստ նախնական տեղեկությունների՝ հոսանքահարման հետևանքով մահացածը 32-ամյա Ջիվան Բ․-ն է։