ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Երևան՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին:
Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, նրան դիմավորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պուտինը Հայաստան է գալիս 8-րդ անգամ։ Վերջին անգամ նա Երևանում է եղել 2019 թվականի հոկտեմբերին՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին։
Նոյեմբերի 23-ին Հայաստանի մայրաքաղաքում ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկեն կառույցի արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք առանցքային փաստաթղթեր:
Հիշեցնենք, որ ռազմաքաղաքական կառույցի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։