Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա . եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում նոյեմբերի 23-24-ը, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ի գիշերը սպասվում է անձրև:
Մայրաքաղաքում նոյեմբերի 23–ի գիշերը եղել է 2-4 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +15...+17 աստիճան տաքություն։