ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ջերմորեն դիմավորեցին Հայաստանի մայրաքաղաքում:
Հաղթանակի կամրջի մոտ մի խումբ քաղաքացիներ էին հավաքվել։ Երբ Ռուսաստանի առաջնորդի ավտոշարասյունը, որի մեջ էր նաև հայտնի Aurus լիմուզինը, հասավ Հաղթանակի կամրջի մոտ, հավաքվածները սկսեցին ծածանել ռուսական դրոշները։
Հարյուրավոր մարդիկ ավելի քան երեք ժամ սպասում էին, որ ողջունեն ՌԴ առաջնորդին։
Հիշեցնենք` Պուտինը Հայաստան է գալիս 8-րդ անգամ։ Վերջին անգամ նա Երևանում է եղել 2019 թվականի հոկտեմբերին՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին։
Նոյեմբերի 23-ին Հայաստանի մայրաքաղաքում ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկեն կառույցի արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք առանցքային փաստաթղթեր:
Ռազմաքաղաքական կառույցի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։