Արմավիրի մարզում կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը

Արմավիր քաղաքի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ժամկետ է սահմանել տվյալ արտադրամասում խախտումները վերացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է։ Տեղեկությունը հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական միջոցառումների ժամանակ պարզել են, որ արտադրամասում խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը։
Արարատում պահածոների արտադրամասի աշխատանք է կասեցվել
«Սննդամթերքի պատրաստման շինության հատակը, առաստաղը, պատերը պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող և ախտահանվող նյութերից, չեն ապահովվել արտադրամասում օգտագործվող սարքավորումների պատշաճ մաքրման աշխատանքները, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների»,– նշված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ տվյալ արտադրամասում խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: