ՌԴ դեսպանատան մոտ ի աջակցություն Ռուսաստանի և երկկողմ հարաբերությունների ակցիա անցկացվեց

Ներկաները հույս ունեին, որ Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ նիստը հստակ արդյունքներ կտա, այդ թվում` հայ–ադրբեջանական սահմանին խնդիրների լուծման ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ–ում ՌԴ դեսպանատան մոտ ի աջակցություն Ռուսաստանի և հայ–ռուսական հարաբերությունների ակցիա անցկացվեց։ Այն կազմակերպել էր Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ)։
Ներկաներն իրենց ձեռքերում պահում էին պաստառներ, որոնց վրա գրված էին «Ընդմիշտ Ռուսաստանի հետ», «Ո՛չ հակառուսական սադրանքներին», «Ո՛չ ահաբեկչությանը»։
ՀԿԿ ղեկավար Երջանիկ Ղազարյանն ասաց, որ իրենք եկել են աջակցություն հայտնելու երկու երկրի բարեկամությանը, որն ավելի մեծ է, քան ԱՄՆ–ն։ Նա ընդգծեց, որ վերջին շրջանում ակտիվացել են հակառուսական տրամադրությունները, և համապատասխան քարոզ է իրականացվում։
«Մենք կողմ ենք հայ–ռուսական հարաբերությունների խորացմանը բոլոր ոլորտներում` տնտեսական, ռազմաքաղաքական և այլ»,– ասաց Ղազարյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանն իր ներկա մասշտաբներով պահպանվել է Ռուսաստանի շնորհիվ և, եթե չլիներ դաշնակից երկրի աջակցությունը, հնարավոր է, որ հայ ժողովրդի ճակատագիրն այլ լիներ։ Ղազարյանը նաև նշեց, որ Հայաստանի տարածքները բացի հայ զինվորից պաշտպանել են նաև ռուս զինծառայողները։
Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուսի նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ կոչ արեց ավելի խորացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Նրա խոսքով` հայ–ռուսական համագործակցությունն ու բարեկամությունը հայկական պետականության պահպանման երաշխավորն են։
Ակցիա ՌԴ դեսպանատան մոտ ի աջակցություն Ռուսաստանի և երկկողմ հարաբերությունների
Ինչ վերաբերում է առաջիկայում կայանալիք ՀԱՊԿ նիստին, Սաֆարյանն ընդգծեց, որ այն պատմական է լինելու, քանի որ այդ ժամանակ կհստակեցվեն փոխօգնության դրույթները։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի ՀԱՊԿ–ն վերածվի ավելի գործող կառույցի։
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը նաև հայտարարություն հանձնեցին ՌԴ դեսպանատուն, որտեղ նշվում է, որ Վաշինգտոնը և հավաքական Արևմուտքը ցանկանում են Հայաստանում ուկրաինական սցենարն իրագործել` թողնելով երկիրը Թուրքիայի հետ դեմ հանդիման։
1 / 3

Ակցիա ՌԴ դեսպանատան մոտ ի աջակցություն Ռուսաստանի և երկկողմ հարաբերությունների

2 / 3

Ակցիա ՌԴ դեսպանատան մոտ ի աջակցություն Ռուսաստանի և երկկողմ հարաբերությունների

3 / 3

Ակցիա ՌԴ դեսպանատան մոտ ի աջակցություն Ռուսաստանի և երկկողմ հարաբերությունների

Հիշեցնենք` նոյեմբերի 23-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Գագաթնաժողովի կարևորագույն հարցերից մեկը լինելու է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը, քննարկվելու է Հայաստանի Հանրապետությանն օժանդակություն ցուցաբերելու հարցը։