ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 24-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի, տեղեկանում ենք ԱԺ կայքից։
«ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ կառավարության նախաձեռնությամբ նոյեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ինչ վերաբերում է արտահերթ նիստի օրակարգին, ապա նախատեսվում է քննարկել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում, «Հարկային օրենսգրքում», «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում, «Ընտրական օրենսգրքում» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը։