Գյումրիում մի քաղաքացի բարձրացել է ծառն ու սպառնում է ինքնասպանություն գործել, եթե Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը չգա իր մոտ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրուց, դեպքի մասին գրել է նաև shamshyan.com–ը։
«Ժամը 13։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Գյումրի քաղաքում, Սայաթ-Նովա 4 հասցեի մոտ բարձրացել է եղևնու ծառի վրա և սպառնում է կախվելու միջոցով ինքնասպանություն գործել»,–գրում է կայքը։
Քաղաքացու հետ բանակցություններ են վարում փրկարարները, օպերատիվորեն ժամանած ոստիկանության ծառայողներն ու պարեկները։
Այս պահին բանակցությունները շարունակվում են։
Կայքի տեղեկություններով՝ քաղաքացին 34-ամյա Արսեն Արշակյանն է։