Բրիտանացի ձկնորսը որսացել է աշխարհի ամենամեծ ոսկե ձկնիկը

Ձկնորս. Արխիվային լուսանկար
Անորսալի հռչակված «Գազար» ձկանը որսացել են Ֆրանսիայում։ Ենթադրվում է, որ նա 20 տարի առաջ է ջուր բաց թողնվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Բրիտանացի ձկնորս Էնդի Հեքեթը որսացել է աշխարհի ամենամեծ ոսկե ձկնիկը։ Ձկնորսին ավելի քան 25 րոպե է պետք եղել՝ նրան ջրից հանելու համար։
«Գազար» մականունով հսկա ձուկը կշռում է ավելի քան 67 ֆունտ (մոտ 30 կգ)։
«Հրաշալի զգացողություն էր նրան բռնելը, դա նաև մեծ հաջողություն էր»,–ասել է ձկնորսը:
42-ամյա Հաքեթն ասել է, որ ձուկը 30 ֆունտով ավելի ծանր է, քան աշխարհի ամենամեծ ոսկե ձկնիկը, որը որսացել է Ջեյսոն Ֆուգեյթը ԱՄՆ Մինեսոտա նահանգում 2019 թվականին:
Նշվում է, որ ձուկն ավելի քան 20 տարեկան է, բայց գերազանց առողջական վիճակում է։
Որսալուց, կշռելուց և լուսանկարելուց կարճ ժամանակ անց ձուկը կրկին բաց է թողնվել լիճ: