Ռոնալդուն ինստագրամյան հետևորդների թվով առաջինն է աշխարհում

Ռոնալդու
Լեգենդար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին 376 միլիոն հետևորդ ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող 37-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհում առաջինն է իր հետևորդների քանակով. Instagram սոցիալական ցանցում նրա հետևորդների թիվը հատել է 500 միլիոնի սահմանագիծը։
Այս տարի նրանց թիվն ավելացել է 100 միլիոնով։ Արգենտինայի հավաքականի և ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսիի էջին 376 միլիոն օգտատեր է հետևում:
Հիշեցնենք` Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում մասնակցում է Կատարում ընթացող աշխարհի առաջնությանը: Սա նրա կարիերայի ընթացքում հինգերորդ համաշխարհային առաջնությունն է։ Պորտուգալացիներն առաջին հանդիպումը կանցկացնեն Գանայի հավաքականի հետ նոյեմբերի 24-ին։
Ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողները FourFourTwo վարկածով