Պուտինը նախատեսում է առանձին հանդիպում անցկացնել Փաշինյանի հետ. Պեսկով

ՆԻկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը
Ռուսաստանի նախագահը Երևան կայցելի՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Երևանյան այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է առանձին հանդիպում անցկացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Տեղեկությունը լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի նախագահը Հայաստանի մայրաքաղաք կայցելի ՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթաժողովին։
«Այո, իհարկե, նախատեսվում է», - պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդների առանձին հանդիպում նախատեսվում է Երևանում:
Հիշեցնենք` նոյեմբերի 23-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Գագաթնաժողովի կարևորագույն հարցերից մեկը լինելու է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը, քննարկվելու է Հայաստանի Հանրապետությանն օժանդակություն ցուցաբերելու հարցը։
ՀՀ կառավարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Պուտինը Հայաստան կայցելի նոյեմբերի 22-ին։