ՄԱԿ–ի ներկայացուցիչը և ԱԻՆ փոխնախարարը խոսել են տեղահանվածների խնդիրների մասին

ՄԱԿ-ի փախստականների գործակալության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ մարզպետարանների ներկայացուցիչների հետ և քննարկել ապաստարանների և ճամբարների ստեղծման, դրանց ճիշտ համակարգման ու կառավարման հարցերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի փախստականների գործակալության հայաստանյան գրասենյակը սեպտեմբերի 13-14-ին հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի սրացումներից հետո գնահատել է մարդկանց կարիքներն ու ցուցաբերել պարենային և ոչ պարենային օգնություն: Այս մասին այսօր հայտարարեց ՄԱԿ-ի Փախստականների գործակալության հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար, գործառնական մասով գլխավոր ղեկավար Ալմազ Բուրկուտովը ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
ՄԱԿ–ի ներկայացուցիչը նշել է, որ գրասենյակի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզպետարանների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ քննարկվել են ապաստարանների և ճամբարների ստեղծման, դրանց ճիշտ համակարգման ու կառավարման հարցերը։
«Անդրադառնալով արցախյան ներկայիս փախստականներին և ներկայացնելով այս տարում և հաջորդ տարվա առաջին 2 ամիսների ընթացքում 300-400 ընտանիքներին հատկացվող օգնությանը, նա հավելեց, որ ապագայում ընդլայնելով իրենց համագործակցության ոլորտները` կարող են խոսել արտակարգ իրավիճակներին արձագանքելու պատրաստվածության մասին»,– ասված է հաղորդագրոթյունում:
Նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն էլ անդրադառձավ արտակարգ իրավիճակների և ոստիկանության միավորման արդյունքում հաջորդ տարում նոր նախարարության ձևավորման հարցին։ Նա նշեց, որ շուտով կլինեն նոր զարգացումներ և հավելեց, որ հատկապես համագործակցության այս ձևաչափի համար այն կարող է ավելի արդյունավետ լինել, քանի որ միգրացիոն ծառայությունը նույնպես ընգրկված է լինելու նոր նախարության կազմում:
Ղարաբաղի մեջ դարձանք փախստական. Ասկերանի շրջանի բնակիչ
Ապաստարանների ստեղծմանն անդրադառնալով` Համբարյանը հավելեց, որ Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ և ակտիվ համագործակցության արդյունքում նախարարությունում ստանդարտացվում են սահմանամերձ մարզերում թվով 2 ապաստարանների նախագծերը, իսկ ՅՈւՆԻՍԵՖ-ը պատրաստակամություն է հայտնել վերազինել դրանք: