Երիտասարդական ԱԱ․ Ավետիք Հովակիմյանը և Էրիկ Իսրայելյանը դուրս են եկել քառորդ եզրափակիչ

Չորս հայ բռնցքամարտիկից երկուսը հաղթել են 1/8-րդ եզրափակիչում, իսկ երկուսը` պարտվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամներ Էրիկ Իսրայելյանը (60 կգ) և Ավետիք Հովակիմյանը (92 կգ) դուրս են եկել Իսպանիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակիչ։
Ավետիք Հովակիմյանը համառ պայքարում 3։2 հաշվով հաղթել է հույն բռնցքամարտիկ Իսիդորոս Կեֆալինոսին։
Մանվել Պետրոսյանը (57 կգ) մենամարտել է մեքսիկացի Էսեկիել Կաբրերայի հետ և պարտվել 1:4 հաշվով։
Աշխարհի առաջնություն. հայ բռնցքամարտիկը մեկուկես րոպեում հաղթել է մրցակցին
Էրիկ Իսրայելյանը 5:0 հաշվով հաղթել է գվատեմալացի Դիեգո Խավիեր Միգել Գուարդադոյին։
Համլետ Ադամյանը (80 կգ) 0:5 հաշվով պարտվել է թուրք Հալիլ Դոգրուին։
Նշենք, որ առաջնությանը Հայաստանը ներկայացնում է 11 մարզիկ` Թովմաս Թումասյանը (51 կգ), Գոռ Ազիզյանը (54 կգ), Մանվել Պետրոսյանը (57), Էրիկ Իսրայելյանը (60 կգ): 63 կգ քաշային կարգում հանդես է գալիս Արթուր Մկրտչյանը, 67 կգ քաշային Արես Հակոբյանը, 71 կգ՝ Գարիկ Անտանոսյանը, 75 կգ՝ Ալիկ Հովհաննիսյանը, 80 կգ՝ Համլետ Ադամյանը, 86 կգ՝ Աղվան Ալեքսանյանը, գերծանր քաշային կարգում՝ Ավետիք Հովակիմյանը:
Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը տեղի է ունենում Իսպանիայում, այն մեկնարկել է նոյեմբերի 14-ին և տևելու է մինչև նոյեմբերի 26-ը։