«Մանկական Եվրատեսիլից» մինչև հայկական առաջին արբանյակ. անցնող շաբաթը` լուսանկարներով

Բելգիացի ճանապարհորդներից մինչև հայկական արբանյակի շահագործում։ Շաբաթը լի էր բազմապրոֆիլ նորություններով։ Sputnik Արմենիան ներկայացնում է անցնող շաբաթվա կարևոր կադրերը։
Sputnik
Շաբաթվա սկզբին հեծանիվով Երևան հասան Նորվեգացի ճանապարհորդներ 68–ամյա Լայֆ Կագենը և 51–ամյա Հայդի Քվամմենը։ 75 օր 5000 կմ վարելով, 12 երկիր ու 3 լիալուսին տեսնելով` նրանք Օսլոյից եկել են Երևան, որպեսզի անցնեն նորվեգացի բևեռախույզ, գիտնական Ֆրիտյոֆ Նանսենի հետքերով։ Նրանք որոշել են ամբողջ ձմեռ մնալ Հայաստանում։
Նոյեմբերի 15-ին մարդաշատ էր Ֆրանսիայի դեսպանատան մոտ։ ՀՀ-ում ժամանակավորապես գտնվող Արցախից տեղահանված քաղաքացիները եկել էին դեսպանատանը պետիցիա հանձնելու ի աջակցություն Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևի:
Նախորդ շաբաթ Երևանում էին երկու լեգենդար երաժիշտներ՝ դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևը և դաշնակահար Միխայիլ Պլետնևը։ Արամ Խաչատրյանի համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ նրանք ներկայացրեցին Չայկովսկու երկու ստեղծագործություն։ Համերգը նվիրված էր Վլադիմիր Ֆեդոսեևի 90-ամյակին։
Այսուհետ Հայաստանում կիրականացվեն բնակչության շրջանում հազվագյուտ (օրֆան) հիվանդությունների ախտորոշման ամենաբարդ թեստերը։ Այս շաբաթ Երևանում բացվեց միջազգային Genotek գենետիկական լաբորատորիայի մասնաճյուղը։
Անցնող շաբաթ Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել էր Ջերմուկ` պարզելու, թե ինչ իրավիճակ է այնտեղ ադրբեջանական հրետակոծությունից 2 ամիս անց։
Շաբաթը լի էր տեխնոլոգիական նորություններով։ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 18–ին հայտարարեց, որ հայկական առաջին արբանյակը`ArmSat-1-ը ամբողջությամբ պատրաստ է շահագործման։
Երևանը պատրաստվում է «Մանկական Եվրատեսիլ 2022» միջազգային երգի մրցույթին։ Այդ առիթով, այս տարի ժամանակից շուտ սկսեցին զարդարել քաղաքն ու Երևանի գլխավոր տոնածառը։
1 / 8

Նորվեգացի հեծանվորդներ 68–ամյա Լայֆ Կագենը և 51–ամյա Հայդի Քվամմենը հեծանիվով Օսլոյից եկել են Երևան`անցնելու Ֆրիտյոֆ Նանսենի հետքերով։

2 / 8

Արցախից տեղահանված քաղաքացիները Ֆրանսիայի դեսպանատան մոտ պետիցիա հանձնեցին ի աջակցություն Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևի

3 / 8

Վլադիմիր Ֆեդոսեևի 90-ամյակին նվիրված համերգի նախօրեին հանրահայտ երաժիշտը հանդիպել է լրագրողներին

4 / 8

Նոյեմբերի 17-ին միջազգային Genotek գենետիկական լաբորատորիան հայտարարեց Երևանում իր աշխատանքը սկսելու մասին

5 / 8

Ջերմուկցի տիկին Ֆլորան

6 / 8

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտնեց, որ հայկական առաջին արբանյակը` ArmSat–1 –ը, ամբողջությամբ պատրաստ է շահագործման։

7 / 8

Երևանի կենտրոնական այգիներից մեկում «Մանկական Եվրատեսիլի» հայ մասնակից Նարեն ներկայացրեց մրցույթի այս տարվա խորհրդանիշը՝ հոլը

8 / 8

Երգի մրցույթին մեծ թվով հյուրերի հոսքի ակնկալիքներով Երևանի քաղաքապետարանն այս տարի որոշում է ընդունել զարդարել քաղաքը ժամանակից շուտ