ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կոչ է արել անհապաղ դադարեցնել Զապարոժիեի ատոմակայանի գնդակոծությունները

ՄԱԳԱՏԷ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին
ՄԱԳԱՏԷ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին. Արխիվային լուսանկար
Գործակալության փորձագետները հայտնել են, որ պայթյուններ են նկատել իրենց պատուհաններից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կոչ է արել անհապաղ դադարեցնել Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծումը։ Տեղեկությունը հայտնում է գործակալության կայքը։
Նոյեմբերի 20-ին Ռուսաստանի ՊՆ-ն հաղորդել էր, որ ուկրաինական զորքերը վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 20 խոշոր տրամաչափի հրետանային արկ են արձակել Զապորոժիեի ատոմակայանի ուղղությամբ։
«Մեր անձնակազմի տված նորությունները (ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ատոմակայանում են–խմբ.) երեկ և այսօր առավոտյան խիստ մտահոգված են։ Այս խոշոր ատոմակայանի տարածքում պայթյուններ են տեղի ունեցել, ինչը միանգամայն անընդունելի է։ Նրանք, ովքեր կանգնած է այս ամենի հետևում, պետք է անմիջապես դադարեցնեն գնդակոծումը: Բազմիցս ասել եմ` դուք կրակի հետ եք խաղում», - հայտարարել է Գրոսին։
ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով` Զապորոժիեի ատոմակայանում ավերվել է մի քանի շենք, սակայն դրանք դեռևս միջուկային անվտանգությանը չեն սպառնում։ Գործակալության փորձագետները, որոնք այս պահին գտնվում են ատոմակայանի տարածքում հայտնել են, որ պայթյուններ են նկատել անգամ իրենց պատուհաններից։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին կրկին դիմել է Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարությանը ՝ կոչ անելով հնարավորինս արագ համաձայնության գալ և միջուկային անվտանգության գոտի սահմանել ատոմակայանն ու դրա շրջակա տարածքը։
Զապորոժիեի ատոմակայանը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդարի կողքին։ Այն թվով ամենաշատ բլոկներ ունեցող և ամենահզոր ատոմակայանն է Եվրոպայում։ Մարտ ամսից այն գտնվում է ռուս զինվորականների պաշտպանության ներքո։ Ուկրաինացի զինվորականները շարունակում են պարբերաբար գնդակոծել Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանի հարակից տարածքը։