Կամչատկայում նոյեմբերի 20-ին սկսել է ժայթքել Շիվելուչ հրաբուխը։ Կադրերում երևում է` ինչպես է հրաբխից մոխիր բարձրանում և պատմում շրջակա տարածքը։ Մոխրի բարձրությունը կազմել է մինչև 5 հազ. մ։ Այս մասին հայտնում է «Իզվեստիան»։
Հրաբխային ժայթքումներին արձագանքող խմբի տվյալներով` Մոխիրը տարածվել է 10 կմ դեպի հյուսիս–արևելք` Օզերնոյ ծոցի շրջանում։ Շրջակայքում բնակավայրեր չկան։
Ավելի վաղ հայտնել էին, որ Շիվելուչը հզոր ժայթքման է պատրաստվում։ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Հեռավոր Արևելքի մասնաճյուղի հրաբխաբանության և սեյսմոլոգիայի ինստիտուտը նախազգուշացրել էր, որ հրաբխին մինչև 15 կմ մոտենալը վտանգավոր է։ Մոխրի արտանետումը կարող է կազմել 20 կմ և հասնել Պետրոպավլովսկ–Կամչատսկի – Ուստ–Կամչատսկա ավտոմայրուղի։
Շիվելուչը Կամչատկայի ամենամեծ հրաբուխներից մեկն է։ Այն բաղկացած է երեք հիմնական մասերից` Հին Շիվելուչ հրաբուխ, հնագույն կալդերա և Երիտասարդ Շիվելուչ ակտիվ հրաբխից: