Այսօր ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Տավուշում. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` արևոտ եղանակը շարունակվելու է նաև առաջիկա օրերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Նշենք, որ այսօր ցերեկային ժամերին, ըստ ԱԻՆ կանխատեսման, ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Տավուշում` +22։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում նույնպես նոյեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր ցերեկային ժամերին կդիտվի +15...+17, առաջիկա գիշերը` +4...+6 աստիճան տաքություն։
«Այբ» դպրոցի աշակերտների նախագծած սարքը հայկական դրոշով ուղևորվել է տիեզերք. տեսանյութ