Ժողովրդագրական իրավիճակը բարելավել է պետք. ՀՀ փոխվարչապետի մոտ նիստ է եղել

Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության վերջնական տարբերակը կքննարկվի Վիտգենշտեյնի ժողովրդագրության և համաշխարհային մարդկային կապիտալի կենտրոնում, որից հետո կդրվի հանրային քննարկման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ գումարվել է Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի հերթական նիստը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ Օրակարգում եղել է Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի վերլուծության քննարկումը։
Կարևորելով Հայաստանի ժողովրդագրական ռազմավարություն ունենալու անհրաժեշտւթյունը՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված փաստահենք քաղաքականությունների մշակմանը միտված աշխատանքների իրականացումը:
Մաթևոսյանը հատկապես ընդգծել է ռազմավարության մշակման ներառական և մասնակցային գործընթացի ապահովման անհրաժեշտությունը:
90–ականներից հետո բնակչությունը նվազել է 500 հազարով. ՀՀ–ում ժողովրդագրական ճգնաժա՞մ է
Աշխատանքների ամփոփումից հետո ռազմավարության վերջնական տարբերակը կքննարկվի Վիտգենշտեյնի ժողովրդագրության և համաշխարհային մարդկային կապիտալի կենտրոնում, որից հետո կդրվի հանրային քննարկման։
Ռազմավարությունը մշակում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և «Ամերիա» խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ:
Փաստաթղթի մշակման գործում ներգրավված են նաև ժողովրդագրական հետազոտությունների ոլորտում առաջատար ինստիտուտներ` Վիտգենշտայնի ժողովրդագրության ու համաշխարհային մարդկային կապիտալի կենտրոնը և Պրահայի Չարլզի համալսարանը:
Հայաստանի ժողովրդագրական պատկերը` թվերով