Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Թունիսից

ՀՀ վարչապետը Թունիս է մեկնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
Sputnik
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով գտնվում է Թունիսի Հանրապետությունում, «ֆեյսբուքի»իր էջում նոր տեսանյութ է հրապարակել։
«Թունիսի Ջերբա քաղաքում մասնակցում եմ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին»,–տեսանյութին կից գրել է վարչապետը։
Տեսանյութում երևում է, որ Փաշինյանին դիմավորում են Թունիսի նախագահ Կայիս Սաիդը և Ֆրանկոֆոինիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն:
Գագաթնաժողովին մասնակցում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և կազմակերպության անդամ մի քանի տասնյակ այլ պետությունների առաջնորդներ:
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ Թունիսում է. տեսանյութ, լուսանկարներ
Հավելենք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագահությունը փոխանցելու է Թունիսին: Գագաթնաժողովում վարչապետ Փաշինյանը հանդես կգա ելույթով:
Այցի շրջանակում վարչապետը կունենա նաև երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների առաջնորդների հետ:
Այս հարթակում Հայաստանի Հանրապետությունը ներկայանալու է «Մշակույթ և տեխնոլոգիա» խորագիրը կրող տաղավարով, որի ձևավորման առանցքում հայկական հարուստ գորգագործական մշակույթն է: