ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Մահացել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի կինը` Մայա Խաչատրյանը։ Տեղեկությունը հայտնում է Լոռու մարզպետարանը։
«Լոռու մարզպետարանի աշխատակազմը խորապես վշտացած է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի սիրելի տիկնոջ՝ Մայա Խաչատրյանի վաղաժամ մահվան կապակցությամբ և իր ցավակացությունն է հայտնում Արամ Խաչատրյանին, զավակներին, բոլոր հարազատներին ու մտերիմներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Մայա Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 20-ին` ժամը 17.00-ին, Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 21-ին,`ժամը13.00–ին, նույն վայրից։