Գնացքը վրաերթի է ենթարկել Ֆրանսիայում զորավարժությունների մասնակցող զինվորականներին

Արտակարգ պատահարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Գնացքը վրաերթի է ենթարկել Ֆրանսիայում զորավարժությունների մասնակցող զինվորականներին։ Արդյունքում նրանցից մեկը մահացել է։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ զինվորականները Ֆրեժյուսի շրջանում մասնակցում էին ընդհանուր հիմնական պատրաստության զորավարժություններին: Պյուժե-սյուր-Արժենի բարձունքում զինվորականները որոշել են հատել երկաթուղային գիծը, որտեղով պահին գնացք էր անցնում։
Արդյունքում զինվորականներից մեկը տեղում մահացել է։ Բացի նրանից ևս երկու մարդ է տուժել» Նրանց հոսպիտալացրել են։ Եվս մեկ զինվորի մոտ տեղի ունեցածից հետո շոկային վիճակ է գրանցվել։
Փամբակի մոտ ավտոմեքենան ընկել է երկաթգծի վրա, որից հետո բախվել է գնացքին. կան զոհեր
Դեպքի վայրում աշխատում են բժիշկները, փրկարարները, ժանդարմերիան և ոստիկանությունը։ Արդեն հետաքննություն է ընթանում, պարզվում են արտակարգ պատահարի հանգամանքները։