Երևանում վնասել են փաստաբանական գրասենյակի գույքը. կազմակերպիչը ձերբակալվել է

44-ամյա տղամարդը Թբիլիսյան խճուղու շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է Նոր Նորքի բաժին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Անհայտ անձիք վնասել են Գայի պողոտայում գործող փաստաբանական գրասենյակի գույքը, հնչեցրել հայհոյանքներ, վնասել տնօրենի մեքենան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես` դեպքի մասին հաղորդում է ստացվել նոյեմբերի 18-ին, ժամը 13.20-ին։
Ոստիկանները պարզել են, որ նշված արարքը կազմակերպել և տեղում ղեկավարել է Երևանի 44-ամյա բնակիչը:
18-ամյա երիտասարդը Քանաքեռում վիճաբանության ժամանակ դանակահարել է 2 մարդու
Նա ժամը 21.40-ին Թբիլիսյան խճուղու շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել է Նոր Նորքի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն: