Երևանում կռունկավարը մահացել է 40 մ բարձրության վրա գտնվող խցիկում

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Երևանում 74–ամյա տղամարդը մահացել է 40 մետր բարձրության վրա գտնվող վերամբարձ կռունկի խցիկում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, այսօր ` ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել , որ Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 44 շենքի մոտակայքում վերամբարձ կռունկի աշխատակիցը չի արձագանքում հեռախոսազանգերին։ Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։
«Դեպքի վայր ժամանած փրկարարները մեծ դժվարությամբ մոտ 40 մետր բարձրություն ունեցող վերամբարձ կռունկի խցիկից իջեցրել են 74-ամյա Ա․Մ-ի դին և մոտեցրել դիատարին»,–գրում է կայքը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ավտոմեքենան վարելիս քաղաքացին հանկարծամահ է եղել