«Պտտի՛ր հրաշքը». «Մանկական Եվրատեսիլ 2022» միջազգային երգի մրցույթի խորհրդանիշը` հոլը, Երևանի այգիներից մեկում բազմաթիվ մարդկանց էր հավաքել, որոնք եկել էին այն պտտելու։
Այստեղ էին նաև մրցույթի հայաստանյան պատվիրակության անդամները` Հայաստանի մասնակից Նարե Ղազարյանի գլխավորությամբ։
«Ես մեծ հաճույքով սպասում եմ իմ եվրատեսիլյան ընկերներին, որպեսզի միասին պտտենք հրաշքը։ Ակնկալում եմ, որ այս միջոցառումից հետո բոլորը կհետաքրքրվեն հոլով և կիմանան, որ այն հայկական ազգային խաղ է։ Ինքս նոր եմ սկսել խաղալ և ուրախ եմ, որ ավելի շատ բան իմացա այս խաղի մասին»,– լրագրողների հետ զրույցում ասաց Նարեն։
Նա ևս միացավ հոլ խաղացող երեխաներին։
Հիշեցնենք, որ Երևանը արդեն երկրորդ անգամ է հյուրընկալում «Մանկական Եվրատեսիլ» մրցույթը։ 2011 թվականին Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով հաղթեց մրցույթում: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատմության ամենահաջողակ երկրներից մեկն է՝ մասնակցել է 14 անգամ և միշտ տեղ նվաճել լավագույն տասնյակում:
Փարիզում դեկտեմբերի 19–ին կայացած «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացնող 14–ամյա Մալենան գրավեց առաջին տեղը։
Հիշեցնենք նաև, որ այս տարի «Մանկական Եվրատեսիլ 2022» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարե Ղազարյանը։